ՄԱԿ անվտանգության խորհրդում հունվարի 1-ից կփոխարինվեն 5 պետություններ

 
Չորեքշաբթի ՄԱԿ անվտանգության խորհրդի կազմում կընդգրկվեն 5 նոր պետություններ, միաժամանակ ԱԽ հինգ ոչ մշտական անդամներ կլքեն այն, հունվարին Անվտանգության խորհուրդը կնախագահի Վիետնամը, հաղորդում է ria.ru-ն։

ՄԱԿ անտանգության խորհուրդը կազմակերպության մշտապես գործող կառույց է, որի վրա դրված է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հիմնական պարտականությունը։ Անվտանգության խորհրդում մշտապես ընդգրկված են 15 երկրներ, որոնցից 5-ը մշտական, իսկ 10-ը ժամանակավոր անդամներ են։

Մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ֆրանսիան։ Նրանք ունեն վետոյի իրավունք։

ԱԽ մնացած 10 անդամներն ընտրվում են 2 տարով։ Հասարակածային Գվինեան, Կոտ Դ՛իվուարը, Քուվեյթը, Պերուն և Լեհաստանն ընտրվել էին 2018-2019-ի, իսկ Գերմանիան, Բելգիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ինդոնեզիան և ՀԱՀ-ը՝ 2019-2020-ի համար։

Այսպիսով՝ Հասարակածային Գվինեայի, Կոտ Դ'Իվուարի, Քուվեյթի, Պերուի և Լեհաստանի լիազորություններն ավարտվեցին դեկտեմբերի 31-ին: Նրանց տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունվարի 1-ից կզբաղեցնեն Վիետնամը, Նիգերը, Թունիսը, Էստոնիան, Սենթ Վինսենթը և Գրենադինները։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.