Իմաստային. Որ նախարարությունն է կատարելու պաշտպանության կարիքների համար գնումները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում: Այս փոփոխության հիմնական իմաստը լինելու է այն, որ պաշտպանության կարիքների համար կատարվող գնումները կատարելու է ոչ թե պաշտպանության նախարարությունը, այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

 

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը փոփոխություն կատարեց կառավարության կառուցվածքում, և ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեն լուծարվեց, որի լիազորությունները փոխանցվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Օրենքի նման փոփոխությունը ՊՆ-ի նկատմամբ անվստահության դրսևորում է, բայց այնտեղ չեն կարող հակադարձել՝ ռուսական ORSIS ARMS ընկերության հետ կապված սկանդալի պատճառով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.