Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով

Ըստ AntiFake.am-ի Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանիէ 2019 թվականի մարտ – դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:

Մասնավորապես, Առողջապահության նախարարությունում ամենամեծ չափով պարգևավճար ստացած պաշտոնյան նախարար Արսեն Թորոսյանն է, ով 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար: Գումարը գոյացել է 2019 թվականի բյուջեի 4111-րդ և 4112-րդ  հոդվածների համաձայն:

Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձյալ նշված ժամանակահատվածների ընթացքում ստացել է 9.371.014 դրամ:

Նախարարի մեկ այլ տեղակալ Անահիտ Ավանեսյանը  ստացել է 9.672.612 դրամ:

Բոլորովին վերջերս փոխնախարար նշանակված Արտյոմ Սմբատյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպես պարգևավճար 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.300.757 դրամ, իսկ փոխնախարար Լևոն Հակոբյանը՝ 7.132.109 դրամ:

Հարկ է նշել, որ դեռևս մարտի 30-ին ձերբակալվել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Մինչ այդ, նախկին փոխնախարարը արդեն իսկ հասցրել էր ստանալ իր ամսական պարգևավճարը 1.124.430 դրամ:

Մեկ այլ պաշտոնաթող փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, պաշտոնավարել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը մինչ այդ ստանալով 5.035.635 դրամ: Նորանշանակ փոխնախարար Շավարշ Գրիգորյանը, որը իր պարտականությունները կատարում է այս տարվա նոյեմբերի 15-ից, ստացել է 1,661,447 դրամ:

Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը ստացել է 2,563,454 դրամ պարգևավճար։
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ստանցել է 2,900,107 դրամ պարգևավճար։ Իսկ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը՝ 3,696,628 դրամ։

Նախարարության բարձրաստիճան վերոնշյալ պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ  65 միլիոն դրամ է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.