Ակնհայտորեն առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր. Ռուբեն Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե «Սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»։ Մելիքյանը մասնավորապես գրել է.

«Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, երեկ իր ֆեյբուքյան էջում գրել է. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Կրկին «վնգստալ»։ Կրկին անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: Բայց մի պահ թողնենք անմեղության կանխավարկածը և անդրադառնանք մեկ այլ հիմնարար կանխավարկածի՝ նույնանման դեպքերին նույնանման իրավական արձանք տալու կանխավարկածին։

Հիշենք երկու երիտասարդներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց դատավոր ԱՆնա Դանիբեկյանին ուղիղ եթերում Փաշինյանի բնորոշած «վնգստացող դատավորների» մասին հարց տալու համար, և նրանք ամիսներով պահվեցին անազատության մեջ:

Հիմա եկեք համադրենք այս երկու դեպքերը և հարց ուղղենք ինքներս մեզ՝ նմանություննե՞րն են էական, թե՞ տարբերությունները։ Ես կարծում եմ՝ այնուհանդերձ, էական են նմանությունները, ինչից հետևում է, որ առնվազն քրեական գործ հարուցելու հիմքերն ակնհայտորեն առկա են»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.