ՌԴ-ն եւ Ուկրաինան համաձայնության են եկել գազի վերաբերյալ փոխադարձ պահանջներից հրաժարվելու շուրջը

Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Հայցերից հրաժարվելու շուրջը համաձայնությունը, որոնց վերաբերյալ վերջնական որոշում չկա, դարձել Է գազի համագործակցության մասին արձանագրության բաղկացուցիչ մասը, որը Ռուսաստանը եւ Ուկրաինան ստորագրել են դեկտեմբերի 20-ին: Տարանցումը շարունակելու համար «Գազպրոմ»-ն «Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի գործարկուի» հետ կկնքի միջօպերատորական համաձայնագիր, իսկ «Նաֆտոգազ»-ի հետ՝ փոխադրման համար կարողությունների ամրագրման պայմանագիր:

Ենթադրվում Է, որ հաջորդ տարի կարողություններ կամրագրվեն 65 միլիարդ խորանարդ մետր գազի, իսկ 2021 – 2024 թվականներին՝ 40-ական միլիարդ խորանարդ մետրի տարանցման համար՝ մրցակցային սակագնի սահմանման դեպքում:

Ինչ վերաբերում Է իրավաբանական տարաձայնությունների կարգավորանը, ապա «Գազպրոմ»-ը համաձայնել Է 2,9 միլիարդ դոլար վճարել «Նաֆտոգազ»-ին Ստոկհոլմի իրավարանի արդեն կայացրած վճիռներով, իսկ Ուկրաինայի կառավարությունը պետք Է «Գազպրոմ»-ի հետ ստորագրի հաշտության համաձանագիր 7,4 միլիարդ դոլարի հակամենատիրական պահանջների վերացման վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.