Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Դեկտեմբերի 26-ին Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, 64-ը կարողացել են փրկվել: Դեպքը տեղի է ունեցել Բիթլիսի ափամերձ շրջանում:

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկրարաներ, ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցներ։

Նշվում է, որ մարդկանց առևտրով զբաղվող հանցագործները, որպեսզի չբռնվեին անցակետերում, փորձել են մաքսանենգ ճանապարհով փախստականներ տեղափոխել Վանա լճով:

 

Փախստականների թվում եղել են Պակիստանի, Բանգլադեշի, Աֆղանստանի քաղաքացիներ:

Դեպքի առնչությամբ սկսվել  է հետաքննություն:

ermenihaber.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.