Հրայր Թովմասյանի սանիկին նոր մեղադրանք է առաջադրվել

Հրայր Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։ 

«Նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել»,-նշեցին ՀՔԾ-ից ՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, թե ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Եւ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ առերեւույթ չարաշահումները արձանագրվել են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.