Առաջարկվում է արգելել ճայթուկների վաճառքը և այն վաճառելու համար տուգանել

Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսում է կարգավորել հրավառությունների և ճայթուկների օգտագործման կարգը։

Նախարարությունն առաջարկում է արգելել ճայթուկների վաճառքը։ Բացի այդ, նախատեսվում է կարգավորում, որով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Իսկ դրանց հետ վարվելը պահանջելու է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների համապատասխան որակավորում, տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250 հազար դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500 հազար դրամով։

«Հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը` անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծերով առաջարկվող փոփոխությունները և հստակ իրավական կարգավորման առարկա դարձնել հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանել այդ պահանջները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվություն»,-նախագծում նշել է առողջապահության նախարարությունը։

Բացի այդ, կփոփովեն նաև հրավառությունների արգելման ժամերը։ Նախկին ժամը 23.00-ից մինչև 7.00-ի փոխարեն, կարգելվեն հրավառություն իրականցնել 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն:

Նախագիծը դեռևս պետք է ներկայացվի Կառավարության քննարկմանը, ապա այն պետք է հաստատի Ազգային ժողովը, որից հետո գործի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.