Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին Բելառուսի կազմի մեջ մտնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է Բելառուսի մաս դառնալ: Այս մասին Բելառուսի նախագահը կատակել է «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ, գրում է iz.ru կայքը:

«Շատ պարզ տարբերակ, որը կընդունվի և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում՝ միասնական պետության տեսանկյունից. դուք (Ռուսաստանը) մտնում եք Բելառուսի կազմի մեջ: Իսկ ինչ, ռուսաստանցիները դե՞մ կլինեն: Ո՛չ: Բելառուսները, որոնք այդքան բարկանում են (բելառուսական ընդդիմությունը), նույնպես»,-նշել է Լուկաշենկոն:

Նույն օրը Լուկաշենկոն խոսել է Բելառուսի և Ռուսաստանի միավորման հնարավորության մասին: Նա նշել է, որ այդ ուղղությամբ հետագա քայլերի հիմքը ժողովրդի ցանկությունը պետք է լինի: Բելառուսի նախագահը նշել է, որ չի համաձայնի «իշխանության արհեստական բաժանման» հետ և չի վախենում նախագահի ընդհանուր ընտրություններից:

Դեկտեմբերի 20-ին Լուկաշենկոն հայտարարել էր Ռուսաստանի հետ տնտեսական, սոցիալական և պաշտպանական ոլորտներում համագործակցության հսկայական առաջընթացի մասին: Բելառուսի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակներից ի վեր երկու երկրներն «իրարից չեն հեռացել»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.