Գոռ Մինասյանը` Քաթարի վարկանիշային մրցաշարի չեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանն` արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը մեդալներ են նվաճել Քաթարի միջազգային մրցաշարում:

Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է Դոհայում կայացած մրցաշարի հաղթող, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` 416 կգ արդյունքով, արծաթե մեդալ է նվաճել:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ նվաճել էր 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը` դառնալով չեմպիոն: Նա պոկել էր 105 կգ, հրել՝ 127 կգ և երկամարտի 232 կգ արդյունքով դարձել ոսկե մեդալակիր:

 

Այսպիսով, հայ ծանրորդները տարեվերջյան վարկանշային Աշխարհի Գավաթի խաղարկությունում 3 մեդալ նվաճեցին:

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.