Տավուշի ոստիկանները գողության 100-ից ավելի դեպք են բացահայտել․ երեք անձ կալանավորվել է

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայքւթյունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի լույս 8-ի գիշերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազաբալոններից երկուսը, լուսարձակները, ձայնային ազդանշանը, ձայնարկիչը գողացել էին։ Գողություն էր արվել նաև Գանձաքար գյուղում կայանված «ԶԻԼ» բեռնատարից։ Հափշտակել էին մեքենայի գազաբալոնները՝ տիրոջը պատճառելով 100 հազար դրամի վնաս։ Գողության դեպքեր են գրանցվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի սպարկման տարածքի Կիրանց, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերում։ Օրեր անց գողությունների թիվը գերազանլ է մի քանի տասնյակը։

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ, պարզել են, որ հիշյալ գողությունները կատարել են Երևանի բնակիչ չորս երիտասարդ։ Կասկածվողները հայտնաբերվել ու բերման են ենթարկվել, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածներն ընդհանուր 100-ից ավելի գողություն են արել նաև հանրապետության այլ մարզերում։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, երեքը կալանավորվել են, մեկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.