Մերկելը, ի պատասխան «Հյուսիային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների, «պատերազմ է հայտարարել»․ #Bild

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Վաշինգթոնի կողմից «Հյուսիային հոսք-2» գազատարի դեմ սահմանված պատժամիջոցներին արձագանքը «հստակ հայտարարված պատերազմ է Թրամփին», գրում է գերմանական Bild պարբերականը:

Դեկտեմբերի 18-ին Մերկելը հայտարարել էր, որ Բեռլինը դեմ է Միացյալ Նահանգների կողմից արտասահմանյան պատժամիջոցների սահմանմանը և մտադիր է «վճռականորեն քննարկել» Վաշինգթոնի հետ «Հյուսիային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները։
    

«Մերկելը չի հանդուրժի, որպեսզի Միացյալ Նահանգները շարունակեն խոչընդոտել գազատարի կառուցման աշխատանքները, որը վայելում է իր աջակցությունը»,- նշում է պարբերականը։
    

Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակը վստահություն է հայտնել, որ գազատարի շինարարությունն այլևս չի կարող կանխվել և շուտով այն կավարտվի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.