Պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը. իյա իրո՞ք. Գևորգ Պետրոսյան

Պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը. Իյա իրո՞ք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ դա ուղղակի ծիծաղելի է։

«Իյա իրո՞ք...
«Պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը»...

Ուղղակի ծիծաղելի է...

Այս բառերն ասում է պետական ամբողջ ապարատի ղեկավարը:

Ասել է թե՝ ինքը մեղադրում է իրեն:

Նորից եմ հարցնում՝ բա ինչու՞ նախարարներդ ու մարզպետներդ հրաժարական չեն տալիս, էն՝ չորս տող անգիր անելու անընդունակ կրթության նախարարդ ու մետրը հեկտարից չտարբերող կոկորդիլոսասեր մարզպետդ...Պարզ ա, քայլել են...

Հետո՞, կրակն ընկա՞նք էտ քայլածների ձեռքը...

Ստեղ են ասել՝ վեր կաց և քայլիր...

Այս ու առնչվող հարցերի մասին այսօր՝ եթերում...

Եթերից առաջ կասեմ՝ որ եթերում...»,-գրել է Գևորգ Պետրոսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.