Հայաստանի ծանրորդները կմասնակցեն Քաթարի գավաթի խաղարկությանը

Հայաստանի չորս ծանրորդներ կմասնակցեն Քաթարի գավաթի խաղարկությանը, որը նաև օլիմպիական վարկանիշային է:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 20-23: Մեր ծանրորդները հանդես կգան վերջին երկու օրերը: Դեկտեմբերի 22-ին մրցահարթակ կելնեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, իսկ մրցումների վերջին օրը հանդես կգան +109 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 72 հազար դոլար: Առաջին տեղը գրաված մարզիկները կստանան 3000 դոլար պարգևավճար, երկրորդ տեղը՝ 2000, երրորդ տեղը՝ 1000: Մրցումները կանցկացվեն կանանց և տղամարդկանց 6-ական քաշային կարգերում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.