Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին՝ ԱՄՆ Սենատի կողմից նախօրեին  1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրին:

ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

«Մեր նախարարություն Էր կանչվել ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձեւի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշման կապակցությամբ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.