Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մտահոգված է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական հզորության զարգացմամբ: Այս մասին հայտարարել է նախարարության ղեկավար Մարկ Էսպերը՝ «Արտաքին հարաբերությունների հարցեր» ոչ առևտրային կազմակերպությունում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտել ենք գերտերությունների մրցակցության նոր դարաշրջան: Առաջին հերթին՝ Չինաստանը, և երկրորդը՝ Ռուսաստանը, ներկայումս ԱՄՆ պաշտպանության նախարարության համար հանդիսանում են գործունեության հիմնական ուղղությունը», - ասաց Պենտագոնի ղեկավարը: Ըստ նրա, երկու պետություններն էլ արագացված կերպով իրականացնում են իրենց զինված ուժերի արդիականացումը, այդ թվում` մեծացնում են տիեզերքում և կիբերտարածության մեջ իրենց հնարավորությունները:

Էսպերը նաև նշել է, որ Չինաստանը ակտիվորեն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ասիայի երկրներում, իսկ Ռուսաստանը, իբր, փորձում է պառակտում մտցնել ՆԱՏՕ-ի շարքերում:

Ավելի վաղ դեկտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ն Ռուսաստանն անվանեց գլխավոր սպառնալիք: Լոնդոնի գագաթնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքի համար գլխավոր սպառնալիքներն են՝ Ռուսաստանի գործողություններն ու միջազգային ահաբեկչությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.