Nissan Teana-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 34 QO 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանաարհի 25-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի 13 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենայի հետնամսում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից մեկին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, մեկին էլ տեղափոխել են քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գլաստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդը ասում էր. «Ավտոմեքենան կանգնացրել եմ ճանապարհի թույլատրելի հատվածում, մեկ էլ տեսնեմ՝ Nissan-ը մեծ արագությամբ գալիսա ինձ վրա, ձեռքով արեցի, որ կանգնի, բայց ապարդյուն: Մի կերպ փախա ու մխրճվեց КамАЗ-ի մեջ: Լավ էր, թե՛ քաղաքացիները, թե՛ բժիշկները շուտ հասան ու տեղում օգնություն ցուցաբերեցին մինչև հիվանդանոց տեղափոխելը»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/13/1142908/

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.