Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ

Ներկա փուլում բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հարցազրույցին, որտեղ նշվում է «Լավրովի պլան»-ի մասին՝ Աննա Նաղդալյանն ասաց. «Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից տեխնիկական վրիպակ կար։ Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,-նշեց Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը CBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։

«Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասել է Մամեդյարովը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.