Գայանե Աբրահամյանը կաշկանդվո՞ւմ է Արմեն Աշոտյանի ներկայությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը։ Եվ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաեւ ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Դա դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին, ով գրավոր բողոք է ուղարկել Եվրանեսթի քարտուղարությանը` Աշոտյանի մասնակցության մասով, ինչին ի պատասխան՝ քարտուղարությունից նրան տեղեկացրել են, որ որեւէ քաղաքական պատվիրակություն, այդ թվում՝ քարտուղարությունը, իրավունք չունի միջամտելու եվրոպական ընտանիքների կուսակցությունների ֆրակցիաների աշխատանքին, եւ բացառապես ԵԺԿ-ի մենաշնորհն է` ում հրավիրել:

Հարցին, թե ինչու է նման բողոք հղել քարտուղարությանը, Գայանե Աբրահամյանն ասաց. «Ես բողոք չեմ ներկայացրել, պարզաբանում եմ խնդրել, որովհետեւ բոլոր հրավիրվողների համար պետք է լինի Եվրանեսթի բյուրոյի որոշում, որի անդամ եմ նաեւ ես։ Նամակ եմ ուղարկել, որը որեւէ կերպ բողոք չէր պարունակում, եւ փորձում էի հասկանալ, թե ինչ կարգավիճակով է այնտեղ լինելու Արմեն Աշոտյանը»:

Ի՞նչ պատասխանեցին Ձեզ։ «Թե՛ իմ ուղարկած նամակը, թե՛ պատասխանը գաղտնի չեն. ասացին` որեւէ մեկը բյուրոյից Արմեն Աշոտյանին հրավեր չի ուղարկել, եւ եթե որեւէ տարբերակ Աշոտյանն ունի այնտեղ լինելու, ԵԺԿ նիստին մասնակցելն է»: Աշոտյանի ներկայությունը Ձեզ անհանգստացնո՞ւմ էր։ «Բոլորովին. ես ընդամենը ցանկացել եմ, որպես բյուրոյի անդամ, պարզաբանում ստանալ հրավիրյալների մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12.12.19թ. համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.