Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայության բաժնից։

«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել և նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը չէր մանրամասնել։ 

Նկատենք, որ ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.