Օսլոյում Եթովպիայի վարչապետին է հանձնվել 2019-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ներկայացնում է ТАСС գործակալությունը, կարմիր ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված բեմում Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը Եթովպիայի վարչապետին է հանձնել մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի պատկերով ոսկե մեդալը և վկայականը:
 
Աբիյը մրցանակին արժանացել է «Էրիթրեայի հետ 1998-2018 թվականներին ձգված սահմանային հակամարտության կարգավորման հարցով» նախաձեռնության համար:
 
Շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն իր անունը կրող մյուս մրցանակների, հանձնվում է Օսլոյում: Նոբելի կտակի համաձայն՝ խաղաղության մրցանակի շնորհման որոշումը պետք է կայացնի 5 մարդուց կազմված հանձնաժողովը, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն քաղաքականության ոլորտի վաստակավոր գործիչներ և երկրի կուսակցությունների նախկին ղեկավարներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.