Գետնանուշ կուլ տված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը:

Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:

Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ներկայում էլ վիճակը ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ երեխան բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.