Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համարիսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
 
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ:
 
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.