Բնակարանների գները բարձրանում են

Բնակարանային շուկան Հայաստանում շարունակում է թանկանալ։ Գները բարձրանում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ 

Թեև թանկացման տեմպը շատ ավելի մեծ է մայրաքաղաքի բնակարանային շուկայում։ Մարզերում գները բարձրանում են, բայց աճի տեմպը անհամեմատ ավելի դանդաղ է։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում բազմաբնակելի շենքերի բնակարանների գները բարձրացել է շուրջ 11,8 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում մարզերում բնակարանները թանկացել են 3,9 տոկոսով։
Վերջին մեկ տարում մայրաքաղաքի բնակարանային շուկայում գները համեմատաբար արագ են աճել Աջափնյակում` ավելի քան 16 տոկոսով, Մալաթիա-Սեբաստիայում` 14 տոկոսով, Նոր Նորքում` 13,5 տոկոսով։

Երևանի համեմատաբար թանկ բնակարանային շուկայում` մասնավորապես Կենտրոնում և Արաբկիրում բազմաբնակելի շենքերի բնակարանները թանկացել են համապատասխանաբար` 12,4 և 12,8 տոկոսով։

Գների բարձրացումը շատ ավելի դանդաղ է եղել Երևանի երկու հատվածներում։ Խոսքը` Էրեբունի և Ավան վարչական շրջանների մասին է։ Եթե առաջինում գները բարձրացել են 6,6, ապա երկրորդում` 7,7 տոկոսով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.