Բեյրութում հորդառատ անձրևները հեղեղել են փողոցներն ու օդանավակայանի մուտքը

Հորդառատ անձրևը, որը սկսվել է կիրակի գիշերը, դարձել է լիբանանյան Բեյրութի կենտրոնական փողոցների և թունելների հեղեղման պատճառ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տարերային գետեր առաջացել են նաև Ռաֆիկ Խարիրի անվան միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մոտ:

Քաղաքային ջրատարները չեն կարողացել հաղթահարել Լիբանանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևը, ինչի արդյունքում տրանսպորտային հանգույցները և մարդաշատ փողոցները անցել են ջրի տակ: Որոշ հատվածներում ջրի խորությունը հասել է մինչև կես մետր:

Բեյրութի հարավային հատվածում ջրի պատճառով փակվել է «Կոստա-Բրավա» թունելը, ինչն էլ իր հերթին պարալիզացրել է տրանսպորտային երթևեկությունը:

Այսպիսի ուժգնությամբ տարերային նման երևույթն առաջին անգամ չի Լիբանանում: Ձմեռային շրջանում հորդառատ անձրևներ ու ջրհեղեղներ հաճախ են լինում:

 

Մեկնաբանություններ