Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները բերման են ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ին, Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած 48-ամյա վարորդը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երեւանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրականացնող մարմնին։

Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.