Աբխազիայի նախագահի նախկին թեկնածուն ձերբակալվել է առևանգման կասկածանքով

Աբխազիայի նախագահի նախկին թեկնածու Արթուր Անկվաբը ձերբակալվել է երկու ամիս ժամկետով՝ գործարար Արմեն Գրիգորյանին առևանգելու կասկածանքով: Այս մասին հայտնում է РИА Новости- ն:

Քննության վարկածով, Անկվաբը ներգրավված է տեղական «Դանոն» ընկերության տնօրենի առևանգման մեջ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Սուխումիում: Դեկտեմբերի 1-ին գործարարն ազատ է արձակվել:

Գրիգորյանին առևանգելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել են մի քանի անձինք: Քննչական օպերատիվ միջոցառումները շարունակվում են:

Արթուր Անկվաբը 2011-ից 2015 թվականներին ղեկավարում էր Աբխազիայի ՆԳՆ միջնակարգ հատուկ ոստիկանական դպրոցը Սուխումիում: 2018 թվականի մայիսին նա դատապարտվեց՝ դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու և զենքի ապօրինի պահման համար: Նույն տարվա սեպտեմբերին արդեն նա ազատ է արձակվել համաներումով, իսկ նրա քրեական գործը կարճվել է: 2019 թ-ին Անկվաբը մասնակցել է Աբխազիայի նախագահի ընտրությանը: Քվեարկության առաջին փուլի արդյունքների համաձայն, նա ձայների 1.6 տոկոսի արդյունքով հայտնվել էր նախավերջին շարքում և դադարել էր մասնակցել նախագահական ընտրություններին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.