Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

Ավերիչ երկրաշարժը, որը գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։ Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։

Ավերակների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.