Մահացու հրաձգություն Ֆլորիդայի ավիաբազայում. կալանավորվել է 6 սաուդցի

Ֆլորիդայում ԱՄՆ ՌԾՈՒ Փենսակոլա ավիաբազայի տարածքում մահացու հրաձգությունից հետո ավիաբազայի մերձակայքում կալանավորվել է 6 սաուդցի:

Կասկածյալները հարցաքննվել են, հայտնել է աղբյուրը, հաղորդում է news.am-ը:
 
Վերջին տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ, ինքը՝ կրակողը ինքնասպան է եղել:
 
ՀԴԲ-ն, որն այս գործով քննություն է կատարում, հրաժարվել է քննության վաղ փուլում հրապարակել կասկածյալների անունները, սակայն պաշտոնական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ հրաձիգը Սաուդյան Արաբիայից ավիացիայի ուսանող Մոհամմեդ Սաիդ Ալշամրանին էր:
 
Տեղի ունեցածը ԱՄՆ բարձրաստիճան անձանց ստիպել է ավիաբազայում անվտանգության միջոցառումների եւ սերժանտների ընդունման պայմանների ավելի խորը ուսումնասիրման կոչ անել:
 
Սենատոր Ռիք Սքոթը Twitter-ում նշել է, որ կոչ է անում ՌԾՈՒ սերժանտների համար ծրագրերի «լիակատար ամփոփում» կատարել այն բանից հետո, երբ քննիչները հայտարարել են, որ ուսումնասիրում են հարձակումը ահաբեկչության հետ կապված լինելու հավանականությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.