ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապրհներ. Կոտայքի մարզում մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:48-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան եւ Քաջարան քաղաքներում մառախուղ է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.