Դեկտեմբերի 7-ին 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում

Դեկտեմբերի 7-ին 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում, որին մասնակցել են նաև ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:

Սպիտակի մեծ աղետի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին ծաղիկների խոնարհումից հետո ներկաները մասնակցել են ոգեկոչման արարողության, որի ժամանակ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իրականացրել է հոգևոր կարգ՝ ի հիշատակ և ի փրկություն 88-ի երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների:

 

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.