Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. ՊՆ փոխնախարար

Կրակոցների քանակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանների մեջ է, ոչ նվազել է, ոչ ավելացել է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա ընդգծեց՝ առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. «Եթե չհաշվենք անցած շաբաթվա միջադեպը, երբ մահցել էր մեկ զինծառայող և ևս մեկը վիրավորվել, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ դեպքով պաշտպանության բանակը խիստ պատասխան է տվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.