ՀՀ ԿԳՄՍՆ - Տեղի է ունեցել սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհանդեսը

Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև:
Գրանցումն իրականացրել է Հայաստանի սեղանի ֆուտբոլի (քիքեր) ֆեդերացիան,
որի շնորհանդեսին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

«Իսկապես բարձր եմ գնահատում նման մարզաձևերի զարգացումն ու տարածումը
Հայաստանում, քանի որ հենց այսպիսի մարզաձևերի շնորհիվ հնարավոր է լինում
ապահովել սպորտի մասսայականությունը, ակտիվ սպորտում ներգրավել
հասարակության լայն շերտերին»,- ասել է Գ. Լոռեցյանը՝ ընդգծելով, որ
նախարարությունը պատրաստ է մարզաձևը զարգացնելու գործում աջակցել
ֆեդերացիային:

Սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանի խոսքով՝ կառույցն
առաջիկայում կապահովի մեր երկրի հավաքականի մասնակցությունը միջազգային
մրցաշարերին. «Ի սկզբանե որպես ժամանց տարածում ստացած խաղաձևն այսօր արդեն
դարձել է լիարժեք մարզաձև: Մոտ ապագայում արդեն հնարավորություն ունենք
կազմակերպելու ոչ միայն Հայաստանի առաջնությունը, այլև ապահովելու մեր
երկրի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին և աշխարհի
առաջնությանը»,-ասել է Գ. Ավետիսյանը:

Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային համակարգող կառույցի
(ITSF) կողմից արդեն ստացել է պաշտոնական ճանաչում և ունի կառույցի
աջակցությունը՝ մրցաշարերի կազմակերպման ու միջազգային մրցաշարերին
մասնակցելու հարցում։ Ֆեդերացիայի պրոֆեսիոնալ խաղացողներն այսուհետ
կունենան միջազգային դասակարգման աղյուսակում իրենց դիրքը զբաղեցնելու
հնարավորություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.