Արա Վարդանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։

«Դատարանը որոշում է կայացրել գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել Արա Վարդանյանի նկատմամբ, որպես գրավի գումար սահմանելով 10 մլն դրամը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նա նշեց, որ այս պահին պատրաստվում են վճարել գումարը. 

«Հիմա այդ ընթացքն է, պատրաստվում ենք վճարել»։

Հիշեցնենք՝ Արա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրացում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.