Կրասնոդարցի օդաչուն ինքնաթիռի ղեկը վստահել է 23-ամյա դստերը

Դեռեւս չէր հանդարտվել «ԻրԱէրո» ավիաընկերության օդաչուի հետ կապված սկանդալը, ով իր ընկերուհուն վստահել էր ուղեւորատար Ան-24 ինքնաթիռի ղեկը, երբ սոցցանցում հայտնվեց եւս մեկ նման տեսանյութ, որում պատկերված է օդանավ վարող երիտասարդ մի աղջիկ:

Նշվում է, որ վերջինս «հանուն Instagram-յան փառքի» խնդրել է հորը՝ թույլատրել վարել օդանավը, եւ մերժում չի ստացել:

Կադրերում երեւում է, թե ինչպես է վայրէջքի պահին օդաչուի 23-ամյա դուստրը վարում ուղեւորատար ինքնաթիռը, իսկ օդաչուները նրան հրահանգներ են տալիս:

Կրասնոդարի միջազգային օդանավակայանից միջադեպի հետ կապված պաշտոնական որեւէ մեկնաբանություն չեն տվել:

 

Օգտատերերից շատերը չեն հավատում, որ աղջիկը գտնվում է իրական օդանավի խցիկում, եւ ենթադրում են, որ դա պարզապես սիմուլյատոր է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.