Ջակարտայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ

Երեքշաբթի առավոտյան Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի է ունեցել պայթյուն, վիրավորվել է մի քանի մարդ, հայտնում է Jakarta Post-ը:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7.05-ի սահմաններում Ջակարտայի կենտրոնում՝ Անկախության ազգային հուշարձանի տարածքում: Այս այգու շուրջ են տեղակայված նախագահական պալատը, գերագույն դատարանը եւ մի քանի նախարարություններ, այդ թվում՝ ՆԳՆ-ն:

Ազգային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների թվում են 2 ինդոնեզիացի զինվորական, որոնց տեղափոխել են հիվանդանոց:

 

Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

Ինդոնեզիայում ժամանակ առ ժամանակ իրագործվում են ահաբեկչություններ, այդ թվում՝ պայթյուններ, վերջին ահաբեկչությունները, սակայն, տեղի էին ունեցել 2016 եւ 2017 թվականներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.