Ինչքան փող է պետք Հայաստանում աղքատությունը վերացնելու համար

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի բնակչության 23,5 տոկոսը աղքատ է։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։ 

Հաշվարկները ցույց են տվել, որ աղքատությունը հաղթահարելու համար Հայաստանի անհրաժեշտ է 63,2 մլրդ դրամ կամ շուրջ 132 մլն դոլար։ Այն կազմում է ՀՆԱ հազիվ 1,1 տոկոսը։

Շատ ավելի քիչ գումար է անհրաժեշտ ծայրահեղ աղքատության վերացման համար` ընդամենը 1 մլրդ դրամ, որը համարժեք է հազիվ 2,1 մլն դոլարի։
Հիշեցնենք, որ 2018թ. տվյալներով, Հայաստանում 30 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ։ Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնց եկամուտները չեն հասնում 25 հազար դրամի։

Թվում է, թե այնքան էլ մեծ գումարներ չեն պետք աղքատության և հատկապես ծայրահեղ աղքատության վերացման համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ գումարները հասնեն ճիշտ նպատակին և հասցեատիրոջ։ Մի բան, ինչը միշտ չէ, որ հաջողվում է։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելն անհավանական է։ Ուստի համարվում է, որ աղքատության հաղթահարումը իրականում շատ ավելի մեծ միջոցներ է պահանջում, քան կարող են ցույց տալ հաշվարկները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.