Սիրիայի հյուսիսում երեք ռուսաստանցի զինծառայող է վիրավորվել

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ռուսաստանի ռազմական ոստիկանության երեք ծառայող է վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի մերձակայքում, երբ ռուսաստանցի զինվորականները պարեկային հերթապահություն էին իրականացնում:

«Զրահամեքենայի պայթեցման հետևանքով ռուսաստանցի զինվորականները թեթև վնասվածքներ և սալջարդեր են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.