Ոստիկաններին է հանձնել հանգուցյալ ամուսնու զենք-զինամթերքը

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և վետերանների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին մի քաղաքացուհի ինքնակամ հանձնել է 9 մմ տ/չ ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 38 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտներ։

 


Նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը գտել է նույն օրը իրենց տանը կից անասնագոմի օժանդակ կառույցում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.