Կիևում ձերբակալվել են պատգամավորի երեք տարեկան որդուն սպանող վարձկանները

Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, ովքեր կասկածվում են Կիևի շրջխորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի երեքամյա որդուն սպանելու մեջ: Այս մասին ասվում է երկրի ազգային ոստիկանության պաշտոնական կայքում:

«Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի սպանության մեջ կասկածյալներին: Հիմա նրանց հետ զրուցում են օպերատիվ աշխատակիցներն ու քննիչները: Կատարվում են անհապաղ քննչական գործողություններ», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ:

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ երկու կատարող ձերբակալվել են՝ երեխային սպանելու կասկածանքով: Ըստ ավագ ոստիկանի, արդեն իսկ պարզ է, որ հանցագործությունը պատվիրված էր, և, հավանաբար, կապված է պատվիրատուի՝ պատգամավոր Սոբոլևի հանդեպ ունեցած թշնամանքի հետ:

Դեկտեմբերի 1-ին Կիևի կենտրոնում գնդակոծվել է Սոբոլևի մեքենան, ինչի հետևանքով սպանվել է մեքենայի սալոնում գտնվեղ նրա փոքր որդին: Հարձակվողները փախել են դեպքի վայրից:

2002 թ-ին Սոբոլևն ընտրվել է որպես Դոնեցկի քաղաքային խորհրդի պատգամավոր: 2005 թվականի ապրիլից նա Դոնեցկի փոխքաղաքապետն էր՝ գործադիր իշխանությունների գործունեության հարցերով: Ավելի ուշ նա աշխատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում: 2010-2011 թվականներին նա զբաղեցրել է նաև «ՈՒկրաինայի Նավթոգազ» խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: Երկար տարիներ դասավանդել է Դոնեցկի պետական տնտեսագիտության և առևտրի համալսարանում: 2015-ին նա դարձավ Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.