Սրբապղծություն Կոտայքի մարզում. թուրքացածը կամ թուրքացածները կոտրել են Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները և մի քանի լապտերներ:

 

Ով կամ ովքեր են այդ թուրքացած հայերը, ովքեր նման ձևի սրբապղծություն են իրականացրել:

SHAMSHYAN.com-ը հավատում է, որ ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհայտնաբերեն թուրքացած հայերին, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքը կամ տականքները կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.