Գյումրիի գերեզմանատանը վերահուղարկավորում է կատարվել. քաղաքացին բողոքում է. GALA

Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը վերջերս տեղի է ունեցել վերահուղարկավորություն: Դեպքի առթիվ ոստիկանություն հաղորդում էր տրվել, բայց գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: «Ասպարեզ» ակումբում տուժած քաղաքացի Սարգիս Մաթևոսյանը լրագրողներին ներկայացրեց մանրամասներ դեպքի վերաբերյալ: Ըստ նրա՝ կարևոր է, որ իր խնդիրը հանրային հնչեղություն ստանա:

Նա հայտնեց, որ վերահուղարկավորման վայրն իրենց ընտանեկան գերեզմանատունն է 1969 թվականից սկսած: Մաթևոսյանն ապրում է Մոսկվայում. պատմում է, որ 2018 թվականի մարտին գնացել է հոր գերեզման, ամեն ինչ կարգին է եղել: 2019-ի ամռանը տեղի է ունեցել վերահուղարկավորում:

Նրան հայտնել են, որ գերեզմանն իրենցը չէ, ու Սարգիսը հավանաբար ինչ-որ բան շփոթում է:

 

Սարգիս Մաթևոսյանն ընդգծում է, որ անմիջապես ոստիկանություն հաղորդում է տվել, բայց հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է: Հանգամանքները դեռևս անհայտ են: Քաղաքացին պնդում է, որ դեպքի բացահայտման համար ինքը պատրաստվում է դիմել գլխավոր դատախազություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.