Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը

Razm.info-ի փոխանցմամբ՝ բյուջեի նախնական նախագծում նշված պաշտպանական հատկացումները չեն փոխվել, 2020թ․պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։
 
Ընթացիկ տարվա համեմատ 2020թ. բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը աճում են նաև դոլարային փոխարժեքով, ի համեմատ՝ 2019թ. 1 մլրդ 870 մլն ԱՄՆ դոլարի:
 
Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական բյուջեն. նախագիծ
    Մանաթ Դոլար
7.2. Պաշտպանություն և ազգային անվտանգություն 3․853.585.721 2.271.274.874
7.2.1 Պաշտպանության ուժեր 1.722.854.459 1.015.437.654
7.2.2 Ազգային անվտանգություն 235.651.063 138.895.997
7.2.3 Սահմանապահ ծառայություն 285.189.961 168.094.910
7.2.4 Կիրառական հետազոտություններ 3.890.602 2.293.246
7.2.5 Այլ 1.605.999.636 946.627.942
 
«Այլ» բաժնով 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին:
Նշենք, որ բյուջեի նախագիծը դեռ պետք է վավերացնի նախագահ Իլհամ Ալիևը։ Միայն նախագահի ստորագրությունից հետո այն կմտնի ուժի մեջ։
 
Հիշեցնենք, որ այս տարի ամռանը նախատեսված բյուջեի աճով մեծացավ նաև 2019թ․ պաշտպանական ծախսերին հատկացվելիք գումարը։ Ավելացումներն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում են տնտեսական աճով:
 
2019թ. բյուջեի նախորդ նախագիծը հաստատվել էր 2018թ. դեկտեմբերին։ Ըստ դրա՝ պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում էր հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։ Ավելացված գումարով 2019թ․ պաշտպանական ծախսերին հատկացվել էր ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.