Երեւանում 24-ամյա աղջկա թոքից հեռացրեն են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկոկ (ֆոտո)․ News.am

Երեւանում 24-ամյա աղջկա թոքից վիրաբույժները հեռացրել են հսկա էխինոկոկ՝ 3.5 լիտր հեղուկով։

Պացիենտը Սուրբ Գրիգոր Լուսվորիչ ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր: Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն 10.0x9.8սմ չափերի:

Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկային բուշտ:

Վիճակը համամեմատական կայունանալուց հետո պացիենտը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Վիրահատությունը, որը կատարել են Տիգրան Խաչատրյանն ու Լևոն Մինասյանը, ընթացել է երկու փուլով: Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել:

Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո պացիենտը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել: Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում:

Պացիենտը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով: Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա պացիենտի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն:

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Պացիենտը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Պացիենտը դուրս է գրվել, բայց ապագայում նրան անհրաժեշտ կլինի կատարել նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.