Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ. ՀՔԾ

2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը, որն այսօր առավոտյան պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:

Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ խոսնակը:

Կարապետյանը գարեջրի բիզնես ուներ, մամուլը բազմիցս գրել է, որ նա գարեջրի գործարան ուներ նաև Սևանում:


Երևանի նախկին ոստիկանապետը համակարգում աշխատում էր 1995-ից թվականից:

2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ նա զբաղեցրել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը:

Կարապետյանը Երևան քաղաքի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.