Ալիեւի հակառակորդները պատերազմ են ուզում, իսկ նրա հայրը ուզում էր փոխել դեմոգրաֆիական պատկերը Արցախում

<<Ալիեւին քննադատող ընդդիմությունը կողմնակից է պատերազմի վերսկսման, իսկ Ալիեւը շահագրգռված է Արցախում դեմոգրաֆիական պատկերը փոխելուն եւ դա չի թաքցնում>>։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Պատգամավորը ասուլիսում խոսել է նախ Ադրբեջան-Հայաստան լրագրողների փոխայցերից՝ կարեւորելով դրանց նշանակությունը հումանիտար մերձեցման տեսանկյունից, որը հայկական կողմի օրակարգն է։

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ սա տեղավորվում է փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու եւ ժողովրդին խաղաղության պատրաստելու տրամաբանության մեջ, ինչի համար իշխանությունները քննադատվեցին։ Սակայն  շփումների ապահովումն ինքնին  կօգնի փոքր-ինչ նվազեցնել ատելության մթնոլորտը։

 «Այս փոխայցը իրոք կարևոր էր՝ հաշվի առնելով, որ 2001 թվականից ի վեր նման բան տեղի չէր  ունեցել, և բնականաբար, քանի որ լրագրողները հասարակության ներսում քննարկումներ առաջացնող մարդիկ են, ես կարծում եմ, որ փոխայցերը իսկապես կարևոր էին։ Կարևոր էր նաև այն, որ ադրբեջանցի լրագրողները եղան Արցախում, թե ինչ կգրեն, ինչպես կմեկնաբանեն մեկ այլ հարց է՝ հաշվի առնելով այնտեղ ցենզուրան, վերահսկողությունը, ես չեմ կարծում՝ իրենք իրենց խոսքում կարող են իսկապես անկեղծ լինել, այնուհանդերձ՝ միայն այն հանգամանքը, որ իրենք եղան այնտեղ և տեսան, որ առկա իրավիճակը որևէ կերպ չի համապատասխանում իրենց կարծրատիպերին, ևս մեծ ձեռբերում է»։

Միեւնույն ժամանակ ըստ պատգամավորի, չարժե գերագնահատել Ադրբեջանական կողմին, որովհետեւ այնտեղ դեռ պատրաստ չեն կառուցողական քննարկումների ու շփումների, քանի դեռ Ադրբեջանի նախագահին քննադատողները պատերազմ են քարոզում, իսկ ինքը՝ Ալիւը խոսում է Արցախում դեմոգրաֆիական վիճակի փոփոխությունից։

<<Սումգայիթ քաղաքի 70 ամյակի ելույթի ժամանակ  Ալիւեն  ասում էր, որ իր հայրը՝ Հեդար Ալիեւը, փորձում էր դեմոգրաֆիական  պատկեր փոխել Ղարաբաղում։ Ալիեւը ինքը խոստովանում է, որ փորձում է այնպես անել, որ ավելի շատ ադրբեջանցի լինի Ղարաբաղում, իսկ հայերի թիվը կրճատվի։ Հայր ու որդի խոստովանում են, որ  որ դեմոգրաֆիական  պատկեր են ուզեցել  փոխել։ Պետք չէ գերագնահատել  Ադրբեջանին՝ հաշվի առնելով այնտեղի  մթնոլորտը>>։

 

Մյուս կողմից էլ Ադրբեջանում դաժոնորեն է քննադատվում <<Ժողովրդին խաղաղության պատրաստելու>> դրույթը ։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւի քաղաքական հակառակորդները  պատերազմի վերսկսման կողմնակից են։

 

Ինչ վերաբերվում է բանակցային գործընթացին, պատգամավորն ասում է՝ առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և ըստ Հայրապետյանի՝ հիմնականում խոսքը կգնա փոխվստահության մեխանիզմների կամ դրա ուղղությամբ հնարավոր աշխատանքների մասին։

Ներկա լրագրողներից մեկի հարցին, թե առաջիկայում սպասվու՞մ է արդյոք հայ եւ ադրբեջանցի պատգամավորների փոխայցելություններ, ունի՞ արդյոք նման տեղեկատվություն, Հայրապետյանն ասաց, որ ոչ մի նման հարց չի քննարկում․

«Մեր շփումները ադրբեջանցի պատգամավորների հետ սահմանափակվում են խորհրդարանական դիվանագիտության հարթակներում»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.