Հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կգ դեղամիջոց և թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 7.5 կիլոգրամ տարբեր անվանումներով դեղամիջոց, իսկ մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Տ.Մ.-ի նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերվել է 7 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ կազմվել են արձանագրություններ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածների հատկանիշներով: Քաղաքացի Տ.Մ.-ն բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն, իսկ տրանսպորտային միջոցն ի պահ է հանձնվել մաքսային հսկողության գոտում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.