Հայկ Գուրգենյանը հաղթել է Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Հայկ Գուրգենյանը լավագույնի կոչումը նվաճել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ մրցակցության արդյունքում։

Հայկ Գուրգենյանը նշում է‚ որ մրցույթը բավականին թեժ էր‚ ժյուրին բաղկացած էր հեղինակավոր երաժիշտներից։ Շեփորահարը նկատում է‚ որ մրցույթներին մասնակցելն իրեն տալիս է մեծ փորձ‚ ծանոթություններ‚ նոր հնարավորություններ։

Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նվագում է 2017 թվականից։ Շեփորի համար գրված լավագույն ստեղծագործությունը դժվարանում է առանձնացնել՝ դրանք շատ են‚ սակայն‚ այնուամենայնիվ‚ նշում է Ֆրանց Յոզեֆ Հայդնի և Ալֆրեդ Դեսենկլոսի Շեփորի կոնցերտները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.