Տնտեսական ակտիվության աճը մնացել է անփոփոխ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հոկտեմբերի տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Հրապարակման համաձայն, տարեվերջից երկու ամիս առաջ, առանց գյուղատնտեսության, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս։ Այսինքն` այնքան, որքան ինը ամիսներին։

Հոկտեմբերին զարգացումներն այնքան էլ հաջող չեն եղել տնտեսության համար։ Սեպտեմբերի համեմատ ոչ միայն աճ չկա, այլև 4,7 տոկոս անկում է արձանագրվել։

Անկում է գրանցվել ներքին առևտրի շրջանառության ոլորտում։ Նվազել է նաև արտահանումը։ Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արտաքին շուկաների մատակարարումները կրճատվել են 4,4 տոկոսով։

Նստել է նաև արտահանման տարեկան աճի տեմպը։ Տաս ամիսների արդյունքում այն կազմել է 7,2 տոկոս։ Մինչդեռ, ինը ամիսների ցուցանիշը 7,9 տոկոս էր։
Ի տարբերություն արտահանման, ակտիվացել է ներմուծումը։ Նախկին 4,7-ի փոխարեն աճը հասել է 6,2 տոկոսի։

Տարեվերջից երկու ամիս առաջ շինարարության ոլորտում գրանցվել է 4,5 տոկոս աճ։ Առևտրի և ծառայությունների աճը կազմել է համապատասխանաբար` 8,9 և 15,1 տոկոս։

Անկումը պահպանվում է էներգետիկայում` տաս ամսում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 3,7 տոկոսով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.