«Արսենալի» ֆուտբոլիստները չեն ցանկանում աշխատել Էմերիի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, հնարավոր է, առաջիկայում հեռացվի անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում միավորներ կորցնելուց հետո «Արսենալի» ֆուտբոլիստները սկսել են դժգոհություններ հայտնել Էմերիից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել իսպանացի Լուիս Էնրիկեին, որն օրեր առաջ գլխավորեց Իսպանիայի ազգային հավաքականը:

 

Նշենք, որ Պրեմյեր լիգայի 13-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.